Հայաստանն ու Արցախը կրկին ուժեղ և անվտանգ պետություններ են դառնալու. Վանեցյան

 

Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու ողջ ներուժը ծառայեցնել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուն։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ հավատարիմ ենք մեր առաքելությանը և ի զորու ենք լուծումներ գտնել ստեղծված այս վիճակի համար։

Հայրենիքին սպառնացող անվտանգային խնդիրների աննախադեպ ծավալներով։ Գիտեմ՝ ծառայության շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել մեզ։

Բայց այս ուղին ընտրելիս՝ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Մենք գիտեինք մեր վրա դրվող պատասխանատվության չափը։ Եվ մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում այս դժվարին ճանապարհով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի ընկերներ, ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Հայաստանն ու Արցախը կրկին ուժեղ և անվտանգ պետություններ են դառնալու։ Եվ թող Աստված ուժ ու կարողություն տա ձեզանից յուրաքանչյուրին ՝ վերգտնելու մեր Հայրենիքը հզորացնելու ուղին։

Բոլորին անփորձանք ծառայություն եմ մաղթում։

Պատիվ ունեմ»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով