Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայի պայմանագրային զինծառայողը, խեղդամահ անելով, սպանել է 37-ամյա պարուհուն․ Շիրակի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, որն ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազության դատախազ Մարտիրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով։ Մինչ տեղում աշխատում էին դատաբժիշկն ու ոտիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հաշված րոպեների ընթացքում պարզել են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերել են։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվել է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով