Ըստ Պրագայում կնքված համաձայնագրի ԵՄ-ն Հայաստանի տարածքում, ադրբեջանի սահմանին իրականացնելու է քաղաքացիական առաքելություն, երկամսյա ժամկետով.Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը   տեսանյութին կից գրում  է.

Ըստ Պրագայում կնքված համաձայնագրի ԵՄ-ն Հայաստանի տարածքում, ադրբեջանի սահմանին իրականացնելու է քաղաքացիական առաքելություն, երկամսյա ժամկետով։ Բնականաբար չի նշվում ինչպես, ինչ խմբեր կամ կառույցներ են ներառված այդ առաքելությունում, ինչ գործիքակազմ է, և վերջապես` ինչ մեխանիզմներ են կիրառվելու։
Իսկ ինչ է սա նշանակում.
ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ անց, երբ ագրեսոր ադրբեջանը կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա մեր սահմանների վրա, արևմուտքը իր քաղաքացիական առաքելությունը կփոխարինի խաղաղապահ առաքելությամբ, կտեղակայվի այս տարածրջանում և կփորձի բախման գնալ ռուսական ռազմական ներկայության հետ, փորձելով խախտել նաև իրանական ռազմաքաղաքական դիրքը։ Արդյունքում Հայաստանը կվերածեն Սիրիայի, որն էլ արագորեն ամբողջովին կհայաթափվի, դառնալով արևմտյան ազդեցության թյուրքական աշխարհի գոտիներից մեկը։ Այս նպատակն է ուրվագծված էրդողան, ալիև, նիկոլ եռյակի պլաններում։
Չե՛նք թողելու, չի՛ լինելու, խափանելու ենք, Հայն իր վիրավոր մեջքով ոտքի է կանգնելու, նորից ցույց է տալու աշխարհին իր ոգին, ուժն ու միասնականությունը։
Հայրենիքն Աստծուց է, Աստված առաջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 5 =