Փաստորեն երեկ Արարատ Միրզոյանի առաջ ադրբեջանական կողմը դրել է հետևյալ պահանջներն ու այսօր Նիկոլ Փաշինյանի թերթը հղում անելով հավաստի աղբյուրին՝ հրապարակում է անում.Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փաստաբան Ամրամ Մակինյանը:
Այդ պահանջներն են՝
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով,
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Այսինքն՝ վերջի սկզբին մնացել են հաշված օրեր…
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...