Monthly Archives: Հոկտեմբերի 2022

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների` նոյեմբերի 5-ին Դիմադրություն շարժումը հրավիրում է հանրահավաք. Սաղաթելյան

  Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին. -Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ -Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած… Կարդալ ավելին »

Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացվում

  Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում բազմահազարանով հանրահավաք է իրականացվում: Հանրահավաքին մասնակցում են նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, եւ այլ պաշտոնյաներ: Միևնույն ժամանակ Արցախի ԱԺ-ում բոլոր ուժերի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն:

Պետք է մերժվեն բոլոր առաջարկները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կասկածի տակ դնում Արցախի գոյությունը. Արցախի ԱԺ նախագահ

  Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու և գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչեք նրա ինքնորոշման իրավունքը: Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Միասնաբար նեցուկ կանգնել՝ արցախահայությանը, շարունակել աջակցել… Կարդալ ավելին »

ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրություններ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից: «Կոչ… Կարդալ ավելին »

Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա. Վահե Հովհաննիսյան

  Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: «Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ… Կարդալ ավելին »

Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս.Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը։ 1920-ին այս օրը ընկավ Կարսը։ 1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարին չէր սատարում Սովետական Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական… Կարդալ ավելին »

Համածառայակցի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պահեստազորային զինծառայողը

Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Նարեկ գյուղում կորած քաղաքացիները հայտնաբերվել են (թարմացված)

  Հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են քաղաքացի Կ․ Ս․-ին։ Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և… Կարդալ ավելին »

Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով.Զաքարյան

Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին:Ֆեյսբուքում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից: ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին… Կարդալ ավելին »

Մենք պետք է գիտակցենք` մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանն հերթական անգամ խայտառակելով ու պետության սուվերենության աստիճանը գրեթե զրոյացնելով, այս խայտառակության սիմվոլը, իր ՔՊ( քանդել պետականությունը ) վեցերորդ համաժողովին էլ շարունակեց ադրբեջանական թեզը, այն է` կա° երկիր, որ Ղարաբաղը ադրբեջանի մաս չի համարում։ Այսքանից հետո, սա դեռ… Կարդալ ավելին »