Monthly Archives: Հոկտեմբերի 2022

Լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ս․Գևորգյան և Աղաբաբյան փողոցներ, Դավթաշեն թաղ. 1, 6 փողոցներ, Դավթաշեն թաղ. 9, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30… Կարդալ ավելին »

Հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի.Տիգրան Աբրահամյան

Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարը ինչ… Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

  Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Շահվերդյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

Արցախյան շարժումով կփրկվի Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

  Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախյան շարժումով անկախացավ Հայաստանը Արցախյան շարժումով կփրկվի Հայաստանը Թորքի թնդանոթի նշանառության տակ ապրող արցախցի հայը հասկանում է ինչ ասել է թորքի, ադրբեջանցու խոստացած խաղաղությունը։ Հայաստանի նախկին սովետական հատվածի հայը դեռ հավատում է այդ ստին։ Արցախն այսօր ընդվզեց, ճիշտ այնպես ինչպես 1988-ի փետրվարի 20-ին։ Արցախի ազգային ժողովը հայտարարություն… Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետության անկախության հենքը ու պաշտպանությունն ուղղակի կապված ու կախված է մեր Արցախից․ Արամ Վարդևանյան

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի Հանրապետության անկախության հենքը ու պաշտպանությունն ուղղակի կապված ու կախված է մեր Արցախից: Այս պնդումը ոչ միայն հաստատվել է իրական կյանքում, այլ նաև իրավական հստակ հիմքեր ունի: Բնական է հազարավոր Հայաստանում ապրող հայերի անկեղծ ոգևորությունն Արցախի մեր հայրենակիցների վճռական հանրահավաքից և հստակ դիրքորոշումից առ… Կարդալ ավելին »

Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի, որովհետեւ իր ընտրողն ամբոխն է. Դանիելյան

  Դուխովը իր ընտրությունն վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն միջին խավն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «2018-ի ցույցերին, սկզբնական փուլում, մասնակցում էր հիմնականում միջին խավը, որտեղ մեծ դեր էր խաղում կրթված երիտասարդությունը,… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

  Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

  Հոկտեմբերի 30-ին, ժամը 10:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել… Կարդալ ավելին »

Հրդեհ հացատան տանիքում

  Հոկտեմբերի 30-ին, ժամը 12։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Նեղուցի փողոցի տներից մեկի մոտակայքում խոտի դեզ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կ․ Ս․-ին պատկանող հացատան տանիքում այրվում են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը:… Կարդալ ավելին »

Արցա՛խս, նորից դու՛ ես դառնալու Հայաստանիս փրկության ուղու սկիզբը.Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է 30 տարի առաջ, երբ նոր կյանք մտնող պատանի էի, սովորական Էրեվանցի տղա, ով հասկանալով, որ Արցախի համար կռվելով ու ազատագրելով, նաև Հայաստանս է փրկվում, զենք վերցրեցի։ Արցա՛խս, նորից դու՛ ես դառնալու Հայաստանիս փրկության ուղու սկիզբը։ Անկոտրու՛մ Արցախս։