Մեր բրյուսելյան հանդիպումների շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում ենք ունեցել Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլի Ֆեյմարսի հետ։Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արման Աշոտյանը:
Նրա հայանպաստ ելույթները, այդ թվում՝ վերջերս, մեծ արձագանք են ունեցել նաեւ Հայաստանում։
Մեր հարաբերությունները տարիների պատմություն ունեն, եւ շատ ուրախ եմ, որ նա եւս ընկալում է եւ հասկանում Արցախի հարցն ու կարեւորությունը հայ ժողովրդի համար։
Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից։ Այս թեզը կարմիր թելով անցնում է բրյուսելյան մեր բոլոր հանդիպումների ընթացքում։
Ուստի ԵՄ-ի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը, որով Արցախը պիտի մնա Ադրբեջանին, չի կարող ընդունելի լինել մեզ համար։ Անգամ եթե Նիկոլը իր համաձայնությունը տա։
Նմանատիպ նորություններ:
Ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբե...
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...