Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից․ Արմեն Աշոտյան

Մեր բրյուսելյան հանդիպումների շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում ենք ունեցել Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլի Ֆեյմարսի հետ։Ֆեյսբուքի իր  էջում  գրում է  ՀՀԿ  փոխնախագահ  Արման  Աշոտյանը:
Նրա հայանպաստ ելույթները, այդ թվում՝ վերջերս, մեծ արձագանք են ունեցել նաեւ Հայաստանում։
Մեր հարաբերությունները տարիների պատմություն ունեն, եւ շատ ուրախ եմ, որ նա եւս ընկալում է եւ հասկանում Արցախի հարցն ու կարեւորությունը հայ ժողովրդի համար։
Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից։ Այս թեզը կարմիր թելով անցնում է բրյուսելյան մեր բոլոր հանդիպումների ընթացքում։
Ուստի ԵՄ-ի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը, որով Արցախը պիտի մնա Ադրբեջանին, չի կարող ընդունելի լինել մեզ համար։ Անգամ եթե Նիկոլը իր համաձայնությունը տա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով