Ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»․ Վարդան Ոսկանյան

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը   գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քանի որ թե՛ Բաքվի բռնապետի և թե՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զանազան հայտարարությունները, և հայստանյան լրատվական ու մասնսգիտական դաշտը ստիպված է անդրադառնալ դրանց, ըստ իս, ավելի ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»։

Իբր «Զանգեզուրյան» կամ «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» նշված երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։

Հետևաբար «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակությունն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողսրկելու համար, և, ըստ այդմ, եթե հնարավորություն չկա այդ «անվանումը» մեզանում ընդհանրապես չհիշատակելու, այն պետք է կոչվի  «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնույթը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

20 + eight =