Խուժանավարել՝ չարաշահել զանգվածների մութ զգացումները եւ կույր ատելություն ստեղծել հակառակորդների հանդեպ ՝չի նշանակում գաղափարական պայքար վարել.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է
Անվերջ բարի խոսել իր կուսակցության եւ չար այլոց մասին՝ եւ ծիծաղելի է,եւ անարդար։
Հոգեպես անառողջ է նմանը։
Խուժանավարել՝ չարաշահել զանգվածների մութ զգացումները եւ կույր ատելություն ստեղծել հակառակորդների հանդեպ ՝չի նշանակում գաղափարական պայքար վարել։
Այդպիսին չարիք է եւ իրեն ,եւ իր հակառակորդի ,եւ իր ժողովրդի համար։
Կույր ատելությամբ հիվանդ՝ մեր
կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան գործը:
Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիվը՝ տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը,խաթարում նրա հավաքական հոգին՝ կատարում այն,ինչ որ պետք է արտաքին թշնամուն։
Եվ այդ ամենը միամտորեն կոչում են ժողովրդասիրություն,երբ էապես ժողովրդասպանություն է տեղի ունեցողը։
Այո,ժողովրդասպանություն։
Գարեգին Նժդեհ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 + eleven =