Մաքսային ծառայողի պատրաստաման դասընթացի մասնակիցներն անցել են գործնական փուլ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների.
183 մասնակից, 7 խմբով  Արարատյան մաքսատուն-վարչությունում են։
Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։

15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած  է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն  ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև
բեռների բացթողում:
Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում:

Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային  համակարգի անցնելն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով