Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունը կարող է լինել մեր պետականության վերջին տապանաքարը. Շարմազանով

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունը կարող է լինել մեր պետականության վերջին տապանաքարը։Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է  ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը:
Վերջին շրջանում նիկոլիզմի սպասարկուներն ,իրար հերթ չտալով, ՀԱՊԿ-ից դուրս գալու ու դեպի ՆԱՏՈ գնալու կոչեր են անում։
Ու՞ր էր ՆԱՏՈ-ն 44 -օրյա պատերազմի ժամանակ։
Քանի՞ անգամ դատապարտեց Ադրբեջանի վայրագությունները։
Դեպի ՆԱՏՈ գնալ ՝նշանակում է գնալ դեպի Հային ցեղասպանող Թուրքիան։
ՀԱՊԿ -ի մասով…
Իհարկե կան խնդիրներ։
Դրա մասին բազմիցս խոսել եմ,բայց դրա մեղավորը նախ Հայաստանի նիկոլիստական ռեժիմն է։
Ո՞վ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա քրեական գործ «կարում»։
Ո՞վ ՌԴ նախագահ Պուտինին չէր դիմավորում։
Ո՞վ էր պատերազմի սկզբում «խաղեր տալիս» ՆԱՏՈ-ի ու հրաժարվում ռուս խաղաղապահներից։
Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Պատերազմը հոկտեմբերի 19-ին կանգնեցնեին, Շուշին մերը կլիներ,հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա,բայց հրաժարվեցին կանգնեցնել՝ իմանալով ,որ պարտված ենք արդեն։
Կարո՞ղ է՝ դրանում էլ ենք մենք մեղավոր։
Ես Նիկոլին դեռ հոկտեմբերի 12-ին եմ ասել՝ դիմի ՌԴ-ին ու կանգնեցրու պատերազմը։
Բա ինչու՞ ՀՀԿ-ի ժամանակ ՀԱՊԿ -ի ու ՌԴ-ի հետ լուրջ խնդիրներ չէր առաջանում։
Ինչպե՞ս էր լինում ,որ 2016-ին ՀԱՊԿ-ն Բորդյուժայի շուրթերով մեղադրում էր Ադդբեջանին,իսկ Լավրովն էլ՝ քննադատում Թուրքիայի ապակառուցողական քայլերը:
Այն ժամանակ Հայաստանում կար կանխատեսելի,վստահելի ու դաշնակցի հետ նորմալ աշխատող իշխանություն։
Ավելին. Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա «ձրի» ռազմական օժանդակություն էինք ստանում ու նաեւ «Իսկանդեր»։
Համոզված եմ՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջացել են նախ եւ առաջ այս ռեժիմի պատճառով։
Հայ-ռուսական դաշինքին իրական այլընտրանք չկա։
ՆԱՏՈ-ին ասեիք թող պատերազմը կանգնեցներ,բա ինչու՞ չկանգնեցրեց։
Արցախի մնացած մասի անվտանգության երաշխավորն ո՞վ է՝ ոչ Հայաստանն է արդեն ու ոչ էլ ՆԱՏՈ-ն ,այլ ՝ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը։
Մի բան իմացեք՝ ՆԱՏՈ-ի ու Արեւմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում,այդ իրավուքը նրանք վաղուց զիջել են թուրքերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × three =