«Հայաստան» խմբակցությունում որոշել են` դաշինքի բոլոր անդամները հրաժարվեն մանդատներից. ստորագրահավաք է սկսվել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- նշեց մեր զրուցակիցը: Տեղեկությունը մեկնաբանելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին դիմեցինք, նա, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Առանց մեկնաբանության»,- ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թեւն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Մեր դիտարկմանը Մանուկյանն այսկերպ արձագանքեց. «Շնորհակալություն գնահատականի համար»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

6 + eight =