Արարատյան թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի

 

Օգոստոսի 18-ին Արարատյան թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի «Սուրմալուի» պայթյունի անմեղ զոհերի հոգիների համար։ Տեղեկությունը հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օգոստոսի 18-ին՝ ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով