Ժամկետային զինծառայողը ջերմային 2-րդ աստիճանի այրվածք է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

 

Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով’ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով