Մեր խաչն ու հավատը, մեզանից խլել երբեք ոչ ոքի չի հաջողվել ու չի հաջողվելու նաև ձեզ.Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  գրում   է

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
երետիկոսներին՝
«Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» /Մատթեոս 10:38/:
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Ավելի քան 1700 տարի քրիստոնեությունը չափազանց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի ձևավորման մեջ: Կրոնը եղել է հայ ժողովրդի նույնականացման անբաժանելի մասը և փոխել է պատմության ընթացքը։ Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է։
Քրիստոնեական ուսմունքը ծնունդ է առել և ձևավորվել սիրո ու եղբայրության պատգամների հիման վրա: Իր ծագման և ձևավորման ժամանակներից ի վեր քրիստոնեությունը երկար և բարդ ճանապարհ է անցել։ : Քրիստոնյաների առաջին զանգվածային սպանությունները Գալիայում պատճառ են դարձել նաև նրանց միավորմանը, և կործանվող հռոմեական կայսրությանը զուգահեռ քրիստոնեությունը սկսել է տարածվել և ընդարձակվել: 1915թ. Ցեղասպանության է ենթարկվել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հայ ժողովուրդը,բայց նորից հառնել է, ապրել ու շարունակում է իր ընթացքը։
Քրիստոնեական արժեքները համամարդկային արժեքներ են, դրանք դրված են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության հիմքում, բայց այսօր քրիստոնեական հավատքից շեղված մարդիկ իրենց քայլերով ու խոսքերով ամեն ինչ անում են հային իր հավատքից ու արժեքներից զրկելու համար։
Խաչն իր տեսքով կենդանի քարոզություն և վերհիշեցում է Տիրոջ տված խաչակրության պատկերի:
«Բոլոր խաչերը պետք է ապամոնտաժվեն, և նորերը չպետք է կառուցվեն»․ Արսեն Թորոսյան
Այս մարդը այսօր խաչի իմաստն է ուրանում և նշանը, որ իմաստով է գործում, դիտում է որպես իր։
Քրիստոնեության մեջ խաչի պաշտամունքը կապված է Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, որով այդ սիմվոլը նվաստացուցիչ մահվան խորհրդանշանից վերածվեց մարդկության մեղքերը քավող սիմվոլի, այսինքն` փրկության և հավերժական կյանքի նշանի:
Քրիստոսի խաչելության և խաչի առաջին խորհրդանշանային և այլաբանական ընկալումներն առկա են Նոր Կտակարանում, և դրանք առաջին փորձերն են` մեկնաբանելու քրիստոնեության մեջ խաչի խորհուրդը` որպես մեղքի հաղթահարում ու մահվան հանդեպ հաղթանակ:Խաչի խորհրդանշանի աստվածաբանական մեկնության համաձայն` խաչը Փրկիչի ողջ երկրային կյանքն է Բեթղեհեմից մինչև Գողգոթա: Փրկաբանական իմաստով դա համընդհանուր զոհաբերություն է` մատուցված ողջ մարդկությանը: Այն սատանայի նկատմամբ հաղթանակն է` դժոխքի կործանումով, Արարչի մեծագույն սիրո արտահայտությունն է, հոգու ճանապարհն է առ Քրիստոս զոհաբերվող սիրո: Միստիկ առումով դա սիրո խորհուրդն է, որը դրսևորվում է տառապանքով: Այսպիսով կարելի է ասել, որ խաչը քրիստոնյայի կյանքում ճշմարտության և արդարության խորհրդանշանն է, քանզի խաչով մեզ հայտնվում է Աստծո սերն ու արդարությունը:
Խաչը մերժողների մասին Պողոս առաքյալը գրում է. «…որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է. նրանց աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում:
Հ.Գ Մեր խաչն ու հավատը, մեզանից խլել երբեք ոչ ոքի չի հաջողվել ու չի հաջողվելու նաև ձեզ։ Դրա մասին վկայում են Հայ առաքելական եկեղեցու գմբեթների՝ հազարամյակներով կանգուն խաչերը։
«Եթե նույնիսկ անցնեմ
մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով