Վարչապետի խոստումից հետո Սևանը կրկին կանաչել է. Փաշիյանը խաբել է. մաս 53. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ Սեւանը դարձյալ կանաչել ու գարշահոտություն է տարածում: Ամեն տարի՝ շոգ ամռան օրերին, երբ ՀՀ քաղաքացիները կապուտակ Սեւանում են ցանկանում հովանալ կիզիչ տապից, Սեւանը «անակնկալ» ծաղկում ու վանում է հանգստացողներին: Սեւանի ծաղկման խնդիրը, ինչպես նաեւ լիճը ճահճացումից փրկելու խոստումներն ու կենացները նոր չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հուլիսի 18-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ասում էր. «Իշխանափոխության առաջին օրերին, երբ սկսվեցին Եվրամիության հետ շփումները, մշտապես կարեւորել ենք Սեւանա լճի հարցը: Սեւանը մշտապես եղել է մեր ու եվրոպացիների հենց առաջին բանակցությունների մեջ»:

Փաշինյանի ասածն այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էր վերահաստատում ու շեշտում, թե լճի մաքրման նկատառումներից ելնելով՝ Գեղարքունիքի մարզի երեք խոշոր քաղաքներում հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կկառուցվեն:
«Տարածքային կառավարման նախարարություն հանձնարարական է ուղարկվել սեղմ ժամկետներում կազմել Մարտունի, Գավառ եւ Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կառուցելու նախագծանախահաշվային հաշվարկը, որպեսզի դրանք օր առաջ տեղադրվեն»,- ասում էր նա։

Փաշինյանի՝ Սեըանն ուշադրության կենտրոնում պահելու ու մաքրման կայաններ կառուցելու խոստումից հետո՝ երեք տարի անց, սակայն, Սեւանը նորից է կանաչել: Ճիշտ է՝ ընդամենը երեք քաղաքի կոյուղահոսքերի մաքրումը միայն բավարար չէ Սեւանի մաքրման համար, բայց փաստ է, որ թե՛ Փաշինյանի, թե՛ նրա կաբինետի խոստումը չի կատարվել: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով