Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է․ Արսեն Բաբայան

 

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում խոսելով հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերություններից նշել է, թե մենք հիմա ապրում ենք կարծրատիպով, որ հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ:Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նա խորհուրդ է տվել կոտրել այդ կարծրատիպը: Միաժամանակ ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահության ֆորմատը, մասնավորապես պատճառաբանելով, թե ամերիկացի և ֆրանսիացի համանապագահները պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում շփվել ռուս համանախագահի հետ:

«Կարծրատիպը» կոտրելու անհրաժեշտությունը Թորոսյանը պայմանավորել է տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությամբ: Մինչդեռ, պատմությունը ցույց է տվել, որ տեղապտույտը հենց այս անհեռատես օրակարգն է, որ մշտապես ունեցել ենք ու անհաջողության ենք մատնվել: Հայտնի է բոլոր ժամանակներում լսված՝ «էս թուրքերն էն հին թուրքերը չեն: Սրանք լրիվ նոր ու քաղաքակիրթ թուրքեր են»: Այս պատմական փաստի մասին մի հրաշալի ներկայացում ունի նաև Վարդան Պետրոսյանը: Նա շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ:

Ես մշտապես պնդել եմ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ, երբ քեզ պարտադրում են, իսկ դու՝ մուրում: Արսեն Թորոսյանի իշխանությունն ապացուցել է, որ այդ խաղաղություն կոչվածն իրենք, մեր անունից, մուրում են: Իսկ համաշխարհային պատմության բոլոր վկայությունները հաստատապես փաստում են, որ չի կարող գոյություն ունենալ պարտադրանքի լեզվով խաղաղություն: Դրանք հակադրություններ են, բնությանն ու քաղաքակրթությանը դեմ սպասելիքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ուրեմն, քանի դեռ չունենք ազգային իշխանություն, որը կկարողանա իրապես ապահովել արժանապատիվ և մեզ համար երաշխավորված անվտանգ խաղաղություն՝ այս պատմական տեղապտույտից մենո այդպես էլ դուրս չենք գա:»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով