Թագուհի Թովմասյանը մեկնում է երկրից. բացառիկ լուսանկար

Քիչ առաջ   shamshyan.com-ի թղթակիցը լուսանկարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին «Զվարթնոց» օդանավակայանի սրճարանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նա ամուսնու հետ էր նստած սրճարանում և մեզ պարզ դարձավ, որ մեկնում է դեպի Եվրոպա: Դատելով տրամադրությունից՝ հանձնաժողովի նախագահը հանգստի էր մեկնում:  Իսկ այդ ընթացքում Հայաստանի լրատվական դաշտում շարունակվում է Թագուհի Թովմասյանի նկատմամբ ճնշումը, որով փորձ է արվում նրան դրդել հետ կանգնել իր կայացրած որոշումից, այն է՝ թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Բայց Թովմասյանն այսօր լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Ես խորհրդարան եմ մտել «Հայրենիք» կուսակցության քվոտայով, եւ «Հայրենիք»-ի նախագահը, ով վերջերս վայր դրեց իր մանդատը, ինձ ասել է՝ մնա եւ աշխատիր: Ես էլ որոշել եմ մնալ եւ աշխատել անկուսակցական կարգավիճակով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ հարցերի Թովմասյանը չի պատասխանել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով