Շատ եմ ցանկանում, որ Ադրբեջանի ազգային հերոս Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անող այս երիտասարդը պատասխանի հետևյալ հարցերին.Տիգրան Վարդանյան

ՀՀԿ  խորհրդի  անդամ  Տիգրան  Վարդանյանը  ֆեյսբուքյան   իր  էջում գրում է.

Շատ եմ ցանկանում, որ Ադրբեջանի ազգային հերոս Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անող այս երիտասարդը պատասխանի հետևյալ հարցերին, իսկ մինչ այդ շատ կարճ միտք` ցավում եմ, որ իմ երկիրը քեզ նման շրջանավարտ ունի: Հիմա հարցերս:
1. Երբ էս չմարդու հետ սելֆի էիր անում, հիշու՞մ էիր Եռաբլուրում հազարավոր տղերքի շիրմաքարերի առաջ միշտ խոնարհված թարմ ծաղիկները:
2. Երբ նկարվում էիր էս դավաճանի հետ, հիշու՞մ էիր թե քանի անգամ ես առիթների ժամանակ Հայրենիքի ու զինվորի կենացը խմել: Էն հայրենիքի, որը հանձնվեց ու շարունակում է հանձնվել նկարիդ մեջի կապիտուլյանտի պատճառով:
3. Պատերազմին, գրեթե, համոզված եմ, որ Երևանի սրճարաններից մեկում անտարբեր նստած հետևել ես: Էն պատերազմին, որտեղ քո հայրենակիցները սպանվում էին Նիկոլիդ պատճառով, էն պատերազմին, որտեղ ֆոսֆորով վառում էին քո հայրենակիցներին:
4. Արցախում եղած կա՞ս: Եթե այո, ուրեմն զուտ «պծիչկա» դնելու համար, եթե ոչ, ապա ցավում եմ, որ թքած ես ունեցել Հայրենիքիդ հրաշալիքների վրա: Ու հենց դա է պատճառը, որ նկարվել ես էս անգրագետի հետ:
5. Ո՞նց ես նկարվում մի մարդու հետ, ով օրեկան 100-ավոր հայրենակիցներիդ է սպանել, ում ապիկարության պատճառով կտրում էին քո հայրենակիցների գլուխը, ականջը, քիթը: Ո՞նց ես նկարվում մի մարդու հետ, ով դավադրաբար հանձնել է Հայրենիքդ, թե՞ Հայրենիքը հենց ինքն է` Նիկոլը:
6. Ո՞նց էլի: Ի՞նչ իրողությունում ես դու ապրում: Գուցե չգիտես, բայց ասեմ` նկարիդ մեջի ոչնչությունը հանձնել է Հայրենիքիդ 25%-ը, փոքր Հայրենիքիդ 75%-ը: Հանձնել է վանքեր, խաչքարեր, դպրոցներ, գերեզմանոցներ: Գողացել է կյանքեր` հազարավոր կյանքեր:
7. Դավաճանի հետ սելֆի անելուց ի՞նչ էիր զգում: Նկարիդ նայելով` հպարտ ես երևում: Դե բա հպարտ կլինես, բա ի՞նչ: Ձեր տնից զոհ չկա… Դուք մեռոնին թույն էլ կխառնեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով