Սևանա լիճը կանաչել է, տհաճ հոտ է գալիս. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեւանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլեւ լիճը կանաչել է: Կապուտակ Սեւանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սեւանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։

Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

thirteen + 14 =