Սևան քաղաքում այրվել է անասնակեր

Հուլիսի 20-ին, ժամը 15։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:30-ին: Այրվել է մոտ 200 կգ կուտակած անասնակեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով