Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին…Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ   Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»,՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և… և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց… Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին… Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական…

Հ.գ.- Այս տողերը գրել էի երեկ, բայց ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ… Իսկ այսօր, այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, որոշեցի հրապարկել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով