Սա այս իշխանությունների նոր «know-how»-ն էր, որ դաշտ նետվեց այդքան մահ բերած իրենց թիմակցի շուրթերով․ քաղաքագետ

 

Դոկտոր մահի այսօրվա գրառումն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս սպառել է իրեն և որ մենք պետք է կոտրենք «կարծրատիպը», որ անհնար է ապրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, վստահ եմ, հենց իր՝ Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը չէր։ Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք֊Շահնազարյանը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա այս իշխանությունների նոր «know-how»-ն էր, որ դաշտ նետվեց այդքան մահ բերած իրենց թիմակցի շուրթերով։

Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ։ Դե իսկ Մինսկի խումբն էլ թող գրողի ծոցը գնա. նախկինների սրտի ֆորմատն է։

Ու այդպես էլ իշխում են։ Ինչը Ալիևի սրտով է՝ կառուցողական ու ժամանակակից են կոչում, ինչը ոչ՝ նախկին, վտանգավոր ու կարծրատիպ…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով