ՔՊ-ում հակված են ձիով քայլ անել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են եւ իշխանությունների սուր քննադատները։ Այդ քայլով կպատժեն-կազատվեն անցանկալիներից, որոնք վտանգ են ներկայացնում խորհրդարանում, եւ հերթական անգամ կպառակտեն ընդդիմադիրներին՝ ցույց տալով, որ իրենց համար կան սիրելի եւ մերժելի ընդդիմադիրներ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է ընդդիմության հակաքայլերին, ապա, մեր տեղեկություններով, մի քանի տարբերակ է քննարկվել` սկսած նրանից, որ կկրկնեն պաշտոններից զրկման գործընթացի սցենարը եւ միասնաբար կհրաժարվեն մանդատներից, սակայն որոշվել է «սպասել ՍԴ վերջնական որոշմանը»: Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ հիմա կբավարարվեն հայտարարություն տարածելով՝ շեշտելով գործընթացի անօրինականության մասին»:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով