Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին

 

Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին, պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 5 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար ծառայող, ոստիկանության 10 աշխատակից և Պառավաքար գյուղի 15 բնակիչ:


Հիշեցնենք որ, հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար ծառայող, ոստիկանության 20 աշխատակից և Պառավաքար գյուղի 10 բնակիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով