Պատգամավորներին մանդատից զրկելու ևս մեկ շանս. ինչ կորոշի ԱԺ խորհուրդը

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վաղը՝ հուլիսի 28-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով նորից խորհրդի նիստ կհրավիրի: Թեեւ հստակ չէ՝ խորհրդի կազմում ներառված պատգամավորները կմասնակցեն, քվորում կապահովեն, թե ոչ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահը (այս պահին՝ նրա պարտականությունները կատարողը) խորհրդի նիստ հրավիրելու մասին հայտարարությամբ պետք է հանդես գա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրանից հետաքրքրվեց՝ վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան՝ նա նշեց, որ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը: Այսինքն՝ օրենքը հստակություն չի սահմանում, ու, օրինակ, առկախված է մնում, թե ինչ է լինելու ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը: Խաչատրյանի փոխանցմամբ՝ եթե հուլիսի 28-ի նիստը նորից չկայանա, ապա ԱԺ խորհուրդը նույն օրակարգով եւս մեկ անգամ կարող է նիստ հրավիրել:

Եթե նույն օրակարգով 4-րդ նիստն էլ չանցկացվի, ապա հարցն ինքնաբերաբար կփակվի, կգնա: Իսկ հարցը, թե ի վերջո բացականերն ինչ են լինելու, օդում կախված կմնան, թե այդ գործընթացից հետո անհարգելի բացակաները հարգելի կդառնան, դեռ մնում է չպարզաբանված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 × two =