Փաշինյանի օրոք փոխվարչապետի պաշտոնը, ըստ ինձ, շատ ավելի անպատվաբեր է, քան «նախկինների» ժամանակ, որևէ շենքի «ԺԵԿԻ» պետի պաշտոնը.Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՎԵԼԻ ՊԱՏՎԱԲԵՐ Է ՆԱԽԿԻՆՈւՄ «ԺԵԿԻ ՊԵՏ» ԱՇԽԱՏԵԼ, ՔԱՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ.

Այսօրվա քննարկման հիմնական առարկան դարձել է ընդդիմության դաշինքների ԱԺ խմբակցությունների անդամների «պաշտոններից» հրաժարվելը։
Մի խոսքով ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դավաճանական գործընթացների հետ մեկտեղ, կարևոր է պետք համարել նաև այն, որ ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, փլուզեց բոլոր պետական ինստիտուտները, իջեցնելով նշաձողը այն աստիճանի, որ մի միջակ իրավաբան, կամ էլ մի ձախողակ բիզնեսմեն կարող են զբաղացնել ՀՀ նախարարի պաշտոն… Այս իրողության մեջ, ինքս, իմ անձի համար վարկաբեկող եմ համարում որևե պաշտոնի հավակնելն ու աշխատելը։ Բանը նրանում է, որ և՛ «ՀԱՅԱՍՏԱՆ», և «ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ» դաշինքների անդամների մեծամասնությունը Հայ հանրության մեջ իր դիրքն ու դերը ձեռք է բերել անկախ քաղաքական մեծամասնությունից և դիրքորոշումից և մեզանից շատերը շատ ավելի մնայուն արժեքներ են Հայրենիքի համար, քան Նիկոլ Փաշինյանը իր դուրսպրծուկ-պաշտոնյաների հետ միասին վերցրած։ Այսօրվա իշխանավորների մեծամասնությունը, իրենց աթոռները շահել են՝ լոտոյի սկզբունքով և բնավ չեն համապատասխանում այն դերերին, որը խաղում են, ինչի հաշվին էլ միահամուռ ուժերով մեր Հայրենիքը տանում են կործանման։ Ելնելով այս տեսակետից, բնական է, որ իմ ընկերների՝ պաշտռոններից հրաժարվելը տրամաբանական էր և ամենակարևորը՝ ժամանակին։
Հիմա շատերը կհարցնեն, թե բա եթե վերը նշվածը իրականություն է, ապա ինչի ընկերներս գնացին այդ պաշտոններին։ Պատասխանեմ՝ ամեն ինչ պետք է արվի ժամանակին, իսկ ժամանակը հիմա է։ Հիմա, երբ փողոցը հեղեղված է հայրենասեր հայերով և Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների դավաճանության մասին պնդումները՝ թրենդային են և համահայկական։
Պաշտոններից հրաժարումը ավելի խորացրեց և սրեց ԱԺ-ում արդեն առկա ճգնաժամը և այսօրվա ԱԺ-ն, իր խոսնակներով հանդերձ, մեղմ ասած, ոչ մի կերպ չի համապատասխանում արևմտյան «ժողովրդավար» ուժերի թելադրած ստանդարտներին։ Մի խոսքով, իրենց իսկ թելադրած Դոնթի բանաձևը նույնպես այլևս չի գործում ՀՀ-ում, ինչի և ընդդիմադիր պատգամավորների հիմնավորված բոյկոտի շնորհիվ, այսօրվա ԱԺ-ն ոչ մի կերպով չի արտահայտում Հայ ժողովրդի կարծիքը։
Ուշագրավ է այն փաստը, որ տասնամյակներ շարունակ իրենց «ժողովրդավարական» հայտարարող և աշխարհին «ժողովրդավարություն» քարոզող «արևմուտքը», ոչ միայն լռեց 44-օրյա պատերազմի ընթացքում, ոչ միայն լուռ է, երբ մեր հայրենակիցները տարիներ արդեն գտնվում են գերության մեջ, ոչ միայն լուռ է, երբ ՀՀ բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, այլև լռում է, երբ Հայաստանում լիակատար հաստատում է գտնում դիկտատուրան՝ տիրանիայի արտահայտմամբ։ Երբ «Ժողովրդավարները» լռում են, ինձ մոտ ակամա հարց է առաջանում, արդյո՞ք այս «ժողովրդավարությունը» չեն նրանք քարոզում աշխարհի տարբեր երկրներում։ «Ժողովրդավարություն», որտեղ կարևոր չէ, թե ինչ ռեպրեսիաներ են կիրառվում, կարևոր չէ, թե ինչ անարդարություններ են տեղի ունենում, ու կարևոր չէ, թե հենց այդ ԺՈՂՈՎՈւՐԴԸ ինչպես ու ինչքան է տուժում, այլ կարևոր է, որ այդ «ժողովրդավարության» ղեկին լինի իրենց խամաճիկը, ով ուղղակի կանի այնպես, ինչպես իրենք ուզում են, իսկ իրենք էլ՝ «կվաճառեն» այդ երկրում այն, ինչ ուզում են և կանեն այն, ինչ ուզում են, անկախ նրանից, որ վաղը այդ երկիրը կդադարի քարտեզի վրա գոյություն ունենալուց։
Մի խոսքով ասեմ, որ Փաշինյանի օրոք փոխվարչապետի պաշտոնը, ըստ ինձ, շատ ավելի անպատվաբեր է, քան «նախկինների» ժամանակ, որևէ շենքի «ԺԵԿԻ» պետի պաշտոնը։ Այնպես որ ես ողջունում եմ այս հրաժարականների շարքը և համարում, որ սա ՊԱՅՔԱՐԻ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով