Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ. Վարուժան Գեղամյան

 

Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Թուրքիան երկու ամիս տևած բանակցությունների գլխավոր միջնորդն էր, ՄԱԿ-ի հովանու ներքո պայմանագրերն էլ ստորագրվեցին Ստամբուլում:

Եվ սա կարելի է համարել Թուրքիայի համար կարևոր դիվանագիտական նվաճում, քանի որ այժմ ի պատասխան Արևմուտքի ճնշումների` միանալու հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիան հնարավորություն ունի խաղարկելու միջնորդի հաղթաթուղթը` «բա որ մենք չլինենք, ո՞վ է ռուսների հետ կարողանալու բանակցել»:

Ճիշտ գնահատելով սեփական աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը` Թուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը Մեծ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում` Սիրիայից մինչև Կովկաս և Միջին Ասիա: Սակայն պետք է հիշել, որ չնայած արտաքին ու ոչ այնքան էական հակասություններին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր խորքի մեջ համընկնում է Արևմուտքի շահերին, քանի որ նշված գոտիներում Թուրքիայի ազդեցության մեծացումը տեղի է ունենում գերազանցապես ի հաշիվ Ռուսաստանի»,- գրել է  նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով