Ուկրաինահայ վերլուծաբան. «Ռուսաստանն անցել է բացարձակ ահաբեկչական պատերազմի»

 

Անցած շաբաթ Ուկրաինայի Վիննիցա քաղաքի հրթիռակոծումը, որի հետևանքով առնվազն երկու տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, վկայում է պատերազմի նոր փուլի մասին, «որն արտահայտված է Ռուսաստանի անհաջողությունների հետ ճակատի առաջին գծում, և նա անցել է բացարձակ ահաբեկչական պատերազմի», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատերազմի չորրորդ օրը ձեր եթերում ես ասացի, որ այս պատերազմը կրում է ահաբեկչական բնույթ, և ինչքան ավելի առաջ է գնում պատերազմը, մենք տեսնում ենք, որ ահաբեկչական մեթոդները Ռուսաստանը մի կողմ չի դնում», — ասաց Հակոբյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

Կիևում բնակվող վերլուծաբանը շեշտեց, որ «հրթիռակոծվել է ոչ միայն Վիննիցան՝ հրթիռակոծվել են Դնեպրը, Խարկովը և Կիևը»: Հակոբյանի հավաստմամբ՝ «հրթիռակոծությունները բացարձակ լոգիկայի մեջ չեն ռազմական, որովհետև օբյեկտները, որոնք ենթարկվում են հրթիռակոծության, ոչ մի կապ չունեն ռազմական օբյեկտների հետ, զուտ քաղաքացիական օբյեկտներ են»

«Եվ իրոք համաշխարհային հանրության կողմից այս ահաբեկչությանը գնահատական տալը շատ կարևոր է, որովհետև ինչքան գնում է՝ ահաբեկչությունը վերածվում է ցեղասպան պատերազմի, և ինչքան ռուսական բանակի վիճակը վատանա, այնքան մենք, ցավոք սրտի, ականատես ենք լինելու ավելի հուժկու նման՝ անիմաստ կարելի է ասել ռազմական տեսակետից, բայց որպես ահաբեկչի լոգիկայից դուրս գալով հարվածների», — ասաց ուկրաինահայ վերլուծաբանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ «դրա համար՝ միջազգային հանրության գնահատականը շատ կարևոր է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

fourteen − 11 =