Մարտուն Գրիգորյանը դիմել է շիրակցիներին

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փոխարեն Ազգային ժողով գնացող Մարտուն Գրիգորյանը դիմել է շիրակցիներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։

Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում,  հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և  պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։

Շնորհակալ եմ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով