Լսեք, դուք այդ աստիճան աննորմա՞լ եք.Գեղամ Նազարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անժելա Թովմասյանին հողահանձ վարչախումբը եւ պարագլուխը ցանկանում են սարսափեցնել քրեական գործի հարուցումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Դուք հաստատ լավ չեք։ Ձեր հեռանալու ճիշտ ժամանակն է։ Չնայած հեռանալու ճիշտ ժամանակը 2018 ի մայիսի 10 ն էր։ Որ էն ժամանակ հեռանայիք, այսօր հաստատ լրագրող Անժելա Թովմասյանին ստիպված չէինք լինի նման գրառումով աջակցել, այսօր երեք տասնյակ քաղբանտարկյալ չէինք ունենա, ստորացված եւ որպես լաթի շոր դուրս շպրտված Ջնգո չէինք ունենա, երբեք դատախազությունում չաշխատած մի աղջիկ գլխավոր դատախազ չէր դառնա, հայերեն գրել կարդացող մի աղջիկ էլ ավիացիան չէր կործանի, Քերոբյան ազգանունով մեկը նախարար չէր լինի, անհաջող կատակներ չէր անի եւ նիկոլի կողմից չէր ստորացվի, Գորիս_Կապան ճանապարհը մերը կլիներ, Սեւ լճերի մոտ թուրքեր չէին լինի, այսօր Բերձորը հանձնելու թեմա չէր լինի, այլ կբացվեր Կապան_Հադրութ ճանապարհը, կշարունակեինք երթեւեկել Սոդք_Քարվաճառ ճանապարհով։

Մարդկանց ասֆալտին չէին փռի ու պատերով չէին տա, տնտեսության հերը չէին անիծի, գործարարներին չէին հետապնդի ու փիսիկ չէին սարքի կամ սրտի գործարար, դոլարի փոխարժեքը մի սրտի գործարար չէր որոշի եւ մեզ ու Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր օտարերկրացիներին նաեւ էսպես չէին թալանի, բազմաթիվ շինծու քրգործեր չէին հարուցի, որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Տավուշի սահմանները բզկտեն կամ Կաթողիկոսին քաշքշեն։ Պատգամավորներին ուսապարկ անվանող վարչապետ կամ նախագահ չէինք ունենա, պատգամավորին բայրաքթարի ամբասադոր անվանած թմբլիկ պատգամավոր չէինք ունենա, Արցախը ադրբեջանական համարող ոչ միայն պատգամավոր, այլ շարքային քաղաքացի չէինք ունենա։
Ու ամենակարեւորը, տղերքը չէին զոհվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լսեք, դուք այդ աստիճան աննորմա՞լ եք։ Լավ Իշխան Սաղաթելյանին կամ Վահե Հակոբյանին հակադեմոկրատական բոլոր ավանդույթների համաձայն հանեցիք պաշտոններից ու խայտառակ եղեք, հիմա ի՞նչ եք ուզում լինեք, Անժելա Թովմասյանի դեմ քրգործ հարուցելով։ Չէ, դուք ոչ թե լավ չեք, այլ ամբողջովին կորցրել եք իրականության զգացումը։ Ոչինչ, շատ շուտով կվերադարձնենք ձեզ իրականություն։ Չկասկածեք։ Դե հիմա փորձվեք ու գործ հարուցեք մեր ընկեր Անժելայի դեմ»,- գրել է Նազարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով