Կապիտուլյանտի իշխանությունը հերթական անգամ բերեց մահվան.Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է
Կապիտուլյանտի իշխանությունը հերթական անգամ բերեց մահվան: Մարդիկ հազարներով զոհվել են պատերազմում, սպանվել են, գնդակահարվել են, ինքնասպանության են գնացել, վրաերթի են ենթարկվել, մահանում են դատարանի դահլիճում…
Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա:
Երբ 2016թ. «Հաց Բերողը»-ը մահացավ, կամ ընդդիմության ցուցարարը մահացավ վրանում, սորոսա-նիկոլական խունտան, իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, անընդհատ թմբկահարում էր այդ ողբերգական մահը:
Հիմա երբ սրանք դարձել են անհաշվելի թվով մահաբեր իշխանություն` լռում ու ծածկադմփոց են անում իրենց ուղակի կամ անուղակի պատճառով մահվան դեպքերը:
Աստված լույսերի մեջ պահի բոլորի հոգիները: Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով