Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

 

Երևանի Ավան Առինջ շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 1-ին, ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված հասցե է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն է, ով շենքի 7-րդ հարկի շքամուտքից ընկել է կամ նետվել: Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հատկանիշով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով