Ի վերջո, ինչո՞վ են զբաղվում «արտախորհրդարանականները». Կարեն Հեքիմյան

 

Վաղուց փորձում եմ հասկանալ, թե իրականում ինչով է զբաղված և ինչ նպատակ ունի «արտախորհրդարանական» եսիմինչը: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

«Անհասկանալի է վերջինիս դերը հայաստանյան քաղաքական կյանքում: «Արտախորհրդարանական» եսիմինչը հայտարարություններով հանդես չի գալիս, որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում, միջոցառումներ չի կազմակերպում: Ստացվում է, որ մի քանի անձ պարբերաբար կանչվում են Փաշինյան Նիկոլի մոտ, նստում են սեղանի շուրջ, հայացքներով են փոխանակվում, նկարվում են մամուլի համար, նիստ են նմանակում և ցրվում: Ի դեպ, համառ լուրեր են պտտվում, որ այդ ձևաչափում ներգրավված անձինք նաև վարձատրվում են: Ընդ որում, նույն «լուրերից» տեղեկանում ենք, որ նրանց վարձատրության չափերն էապես տարբերվում են: Այլ կերպ ասած, «արտախորհրդարանականների» հաստիքներն են տարբեր: Սակայն, խնդիրը նույնիսկ դրանում էլ չէ: Ի վերջո, ինչո՞վ են զբաղվում «արտախորհրդարանականները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս ամենի միակ բացատրությունն այն է, որ «արտախորհրդարանականներից» յուրաքանչյուրին Փաշինյան Նիկոլն անհատական առաջադրանք է տալիս: Ուսումնասիրելով վերջիններիս «հանրային» գործունեությունը, միանշանակ կարելի է եզրակացնել, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է հանրային օրակարգ բերել հանրությանը հիմնական մարտահրավերներից շեղող խնդիրներ: Օրինակ՝ Նատալյա Ռոտենբերգ, Слава Украине, միութենական պետություն, Սորոս Ջորջ և այլն: Ըստ երևույթին, դա է ստացված առաջադրանքը:«Արտախորհրդարանականներից» մեկը լավ է շեղում, մյուսը՝ վատ: Եթե չհաշվենք անհավասար վարձատրության վերաբերյալ ճշտվող տեղեկությունը, ապա վերջիններիս միմյանց հետ մեկ անձ և մեկ գաղափար է կապում, այն է՝ Փաշինյան Նիկոլն ու «շեղված» Հայաստանը»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 × 4 =