Ի գիտություն «Գարդասիլիչի» իր նման իշխանամոլ թրքասերները 20֊րդ դարի սկզբին ևս գտնում էին, որ թուրքերի հետ կարելի է շատ լավ ապրել.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս թրքասեր քայլիստի համար թուրքի և ադրբեջանցու հետ ապրելու կարծրատիպը քանդելը տեղի ունեցավ, երբ իր առաջնորդ Նիկոլ Արցախատուն նվաստացրեց Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի առաջ և տարավ Հայաստանը կապիտուլյացիայի…
Ի գիտություն «Գարդասիլիչի» իր նման իշխանամոլ թրքասերները 20֊րդ դարի սկզբին ևս գտնում էին, որ թուրքերի հետ կարելի է շատ լավ ապրել…
Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցած հայոց ցեղասպանության և ջարդերից հետո ընդամենը 70 տարի անց «ամնեզիայով» տառապող և սույն քայլիստի նման թրքասեր հայերը Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում ենթարկվեցին նոր կոտորածների և գաղթի ենթարկվեցին…
Թրքասեր Արսե’ն, հետաքրքիր է, եղբորդ կամ որդուդ, եթե թուրքը մորթի, կրկին նույն թրքամետ զառանցանքներով հանդես կգա՞ս…
Ի դեպ, ի գիտություն քայլիստ բոլոր թրքասերների` Ադրբեջանում ԵՐԲԵՔ չեն խոսում հայերի հետ խաղաղ ապրելուց, այլ բացահայտ հայտարարում են, որ հայերը ՊԵՏՔ է ապրեն իրենց նախանշածով` ծառայել Ադրբեջանին և ադրբեջանցիներին…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × two =