Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրավազանից

 

Հուլիսի 26-ին, ժամը 16:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով