Հրդեհ Փոքր Վեդի գյուղում

 

Հուլիսի 8-ին, ժամը 17:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Հ․ Մանուկյան փողոցում այրվում է տուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ․ Մանուկյան փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 50 քմ), ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 10 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով