Ռուանդա, Բիրմինգհեմ. «վաստակած հանգիստ»`հպարտ քաղաքացիների հաշվին. «Հրապարակ »

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԺ խորհուրդն օրենքի ուժով արտահերթ երկրորդ նիստը պետք է գումարի՝ շարունակելու ընդդիմադիրների մանդատազրկման գործընթացը։ ՔՊ-ի նախաձեռնած առաջին քննարկումը հուլիսի 14-ին չկայացավ, քանի որ ընդդիմադիրները չէին ներկայացել նիստին։ Օրենքը մեկ շաբաթ ժամանակ է սահմանում, որպեսզի կրկին նիստ հրավիրեն, եւ եթե դարձյալ չներկայանան, հարցը կքննվի առանց ընդդիմադիրների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշումն ընդունում է, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով ՍԴ-ում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը: Եթե չի ընդունում, ապա, Սահմանադրությանը համապատասխան, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»:

Արդեն հայտնի է, որ ԱԺ խորհուրդը նման որոշում չի ընդունելու, սակայն ՔՊ ռադիկալ թեւը, ինչպես տեսնում ենք, կարող է դիմել․ խոսքը 20-23 պատգամավորի մասին է։

Սակայն, ըստ ամենայնի, պատգամավորներն էլ չեն դիմի, քանի որ վախենում են միջազգային կառույցների սանկցիաներից, որոնք ակնարկել են, որ նման որոշումը կընդունեն որպես ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

19 + 2 =