Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել.Էդգար Ղազարյան

 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։ Սա, հավանաբար, Ջերմուկ է գնացել ոչ միայն «նախկինների» օրոք կառուցված վայելքներից օգտվելու, այլև Ջերմուկով անցնելիք Քարվաճառ-Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքին հետևելու նպատակով։ Չի բացառվում, որ իր հանգիստը վայելելուց հետո, հայտարարի, որ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, որտեղ պետք է վերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են խորհրդային իշխանության տարիներին։
Զարմանալին այն է, որ այդ ամենը տեսնող ջերմուկցիները հանդուրժում են սրանց գարշելի ներկայությունը մեր քաղաքում, ավելին՝ ծառայում են սրանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով