Հանձնի՛ր արյուն, օգնի՛ր ապրել

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և IDBank-ը համատեղում են ջանքերը այսուհետ անվարձահատույց արյուն հանձնելիս դոնորներին հաճելի անակնկալ է սպասվում նրանք կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ նվագախմբի առաքելություններից է հասարակության մեջ բարձր արժեքների տարածումը։ Նվագախումբը դա անում է երաժշտության միջոցով՝ բարեգործական և այլ ակցիաներ կազմակերպելով ու դրանց մասնակից դառնալով։ «IDBank-ի և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցաբար իրականացվող կամավոր արյունատվական այս ակցիայի նպատակն է նպաստել անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը, հասարակության մեջ խթանել արյան դոնորությունը։ Նվագախումբն ու IDBank-ը նաև փոքրիկ խրախուսում են պատրաստել կամավոր դոնորների համար՝ համերգների հրավիրատոմսերի տեսքով։ Մենք հուսով ենք, որ մեկնարկած ակցիան կլինի վարակիչ՝ ներգրավելով նորանոր կամավոր դոնորների»,- ասել է Աշխեն Բեգլարյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մասնագետների պնդմամբ մեր երկրում արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն, և այս ակցիան նպաստում է կամավոր արյունատվությունը խթանելուն։
«Մի կողմից խթանում ենք արյուն հանձնելը, ինչի կարիքը հիվանդները մշտապես ունեն, իսկ ոչ վաղ անցյալում ցավոք համոզվեցինք արյան պաշարների կրիտիկական անհրաժեշտության մեջ, մյուս կողմից՝ ապահովում ենք դոնորների հաճելի ժամանցը բարձրաճաշակ երաժշտության ներքո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուոզ կատարմամբ։ Իհարկե, վստահ եմ՝ միայն իմանալով, որ արյան կարիք կա, մեր հայրենակիցներն արդեն իսկ կշտապեն արյուն հանձնելու, ինչպես այսօր դա անում են IDBank-ի և Իդրամի աշխատակիցները, բայց մենք որոշեցինք որպես այս միջոցառման բացում մեր աշխատակիցներին էլ նվիրել հրավիրատոմսեր, միասին վայելելու ենք «Սիմֆոնիկ Մանսուրյան» հրաշալի երեկոն»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը

ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ասում է․ Առողջապահության, բժշկության մեջ արյան պաշարները գնալով նվազում են, իսկ պահանջարկը՝ ավելանում։ Այսօրվա միջոցառումը, որ Սիմֆոնիկ նվագախմբի և IDBank-ի նախաձեռնությամբ է, լրացուցիչ անգամ հասարակությանը տեղեկացնում է, որ արյունատվությունը չափազանց կարևոր է և պետք է ամենօրյա բնույթ կրի։ Արյան  կարիք կա բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ծննդաբերական բաժանմունքներ, և այդ պահանջարկն ապահովելու համար, պետք է ապահովել դոնորների հոսքը»,- նշել է Սամվել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին, որոնք համալրում են արյան պաշարները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արյուն հանձնելու համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար այցելեք այս հղումով։

Նախաձեռնության մասին տեսանյութը՝ հետևյալ հղմամբ https://www.facebook.com/watch/?v=785522169123506

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով