Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել. Ծառուկյանի ուղերձը

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

27 տարի առաջ այս օրն ընդունվեց մեր անկախ պետականության խորհրդանիշ Սահմանադրությունը: Մայր օրենքի դերն անգնահատելի է իրեն որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի կայացման գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, և միասնական պատասխանատվությամբ մեր երկրի ապագան ավելի լավը դարձնելու ուղղությամբ անընդհատ աշխատելը բոլորիս հավաքական պարտքն է: Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա արձանագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որն այսօր, վստահաբար, բացարձակ առաջնահերթություն է:

Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, ինչը բացառելու ուղղությամբ անելիք ունենք բոլորս:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ կարևորագույն պետական այս տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով