Գնումների համակարգը չի բարեփոխվել. Փաշինյանը խաբել է. մաս 56.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն եւ մոբիլ եւ միեւնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի հուլիսի 17-ին: Այստեղ առաջին հերթին խոսքը մեկ անձից կատարվող գնումների մասին է, որի դեպքում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող, եւ ի հայտ կարող են գալ նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Սակայն ի՞նչ ունենք երեք տարի անց: Կառավարության հուլիսի 21-ի նիստում Հայաստանի 4 մարզում կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանության պարեկային ծառայության համար «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու նպատակով, գնման ընթացակարգը մեկ անձից է, առանց մրցույթի։

Ավելի ուշ Փաշինյանը նշել է. «Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»: Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, եւ ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուճում չէ: Ստացվում է՝ արդար մրցակցության եւ կոռուպցիայից զերծ մնալու մասին հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին: Նա անում է այն, ինչ նախկինները, սակայն՝ առավել վատ սոուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four × four =