Գնել Սանոսյանը, հնարավոր է, նոր պաշտոն ստանա. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար: «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին թեեւ իշխանությունը հստակ որոշում չունի, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին ինչ պաշտոն է վստահելու, բայց ենթադրելի է, որ նա կարող է ապագայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել: Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Իշխանությունը, փաստորեն, ՆԳ նախարարություն ստեղծելու գաղափարը կամաց-կամաց կյանքի է կոչում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 × five =