Գնացեք, էշի ճակատը ոնց պաչել եք` այդպես էլ ձեր ընտրության տակից դուրս եկեք.Աննա Հովներ

ՀՀԿ  անդամ   Աննա  Հովները  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

Ես ինչ որ չեմ հիշում այդպիսի դեպք, որ 2018-ին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկին համոզեր, որ սրա ետևից գնար, որովհետև սա «փրկիչ է»:
Ու հիմնականում բարբաջում են բոլոր նրանք, ովքեր նույն թվականին դուրս են եկել փողոց ու տարբեր գրառումների տակ քոմենթներ էին գրում, որ «Սերժը սենց հեշտ չի գնալու, նիկոլ ջան զգույշ եղիր», և այլն: Եթե դուք մաքրել եք ձեր լայքերն ու սրտիկները դրա էջից` գոնե չմոռանայիք մյուս տեղերից էլ ջնջել: Չնայած` ուշ է արդեն: Ու հիմա, փոխարենը լռեն կամ այնքան ուժեղ լինեն, որ ներողություն խնդրեն նման ընտրության համար` մի հատ էլ այսքանից հետո պահանջում են, որ Սարգսյանը ներողություն խնդրի, որ նիկոլ կոչեցյալին «բերեց» ժողովրդի գլխին:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ձգվում ընթացքը) Դուք մինչև այսօր Սերժ եք մերժում, տնաշեններ: Ձեր ուղեղը չի կարողանում համակերպվել ձեր իսկ արած ճակատագրական սխալի հետ:
Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք: Չեք զգու՞մ, որ «յուղ եք վառում» արդեն:
Սերժ Սարգսյանը եթե ուզենար սրան բերել. դուք լուրջ կարծում եք, որ սրանից հեշտ գործ կարող էր գտնե՞ր Երրորդ նախագահը: Ի՞նչ խնդիր ուներ հմուտ քաղաքական գործիչը, եթե իսկապես ցանկանար իշխանությունը սրան փոխանցել: Այնքան սիրուն ու ճշտակատար կաներ, որ ոչ մեկդ չէիք հասկանա: Թե՞ ձեր կարծիքով Սարգսյանը մազոխիստ է, և որոշեց հանգիստ ու սիրուն իշխանությունը սրան տալու փոխարեն` ինքն իր դեմ սև ժապավեններով ու դագաղներով փողոցները լցնել, իր հասցեին ստոր նկարներ ու պաստառներ տեսնել, իր ընտանիքի և իր կուսակցության անդամների հասցեին ինչ ասես չլսել: Հա՞: Լավ, տրամաբանություն հեչ չունե՞ք:
Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է այս ամենի մասին, ես նույնիսկ ամաչում եմ նորից կրկնել: Ով ականջ ունի` լսեց: Ով չունի` թող դիմի բժիշկներին, ի՞նչ ասեմ:
Մինչև այսօր Հանրապետական կուսակցության անդամները շատ զուսպ ու լուռ են իրենց պահում` հստակ պահպանելով ընդհանուր պայմանավորվածությունը` լինել համախմբված: Բայց եթե հանկարծ դուք անցնեք բոլոր կարմիր սահմաններն ու հանրապետականները սկսեն խոսել. դուք պատկերացնում ե՞ք` ի՞նչ կլինի: Ինչի՞ համար եք բզբզում կամ ամեն ձև փորձում առյուծին արթնացնել: Մի՜ արեք:
Դու՜ք եք բերել սրանց մեր գլխին: Եթե դուք դուրս չգայիք փողոց և այդ շաբաշին չխառնվեիք` դրսի ուժերի պլանները փշրվելու էին: Բայց դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար սատարեցիք դրանց, առանց հասկանալու, որ մերժում եք ոչ թե Սարգսյանին, այլ` ինքներդ ձեզ:
Ինչի՞ համար պետք է Սարգսյանը ներողություն խնդրի, որ ձեր կամքը կատարե՞ց, որ սրա նման ոստիկաններին չհրամայեց ձեզ սատկացնե՞ն: Ուզում եմ հասկանալ էլի, դուք էս ի՞նչ ժողովուրդ եք:
Միակ, ուշադրությու՜ն, ՄԻԱԿ ուժը, ով փողոց չի փակել ու մերժել է սրանց` ՀՀԿ-ն է: Մնացածները թող լռեն էլի ու հրեշտակների տեղ չդնեն իրենց: Ամո՜թ է:
Հանրապետականը մերժել է և չի՜ քվեարկել կապիտուլյանտի օգտին, մինչև դուք փողոցում չսկսեցիք գոռալ, որ Սերժը աթոռակռիվ է տալիս, ու չբերեցիք ձեր բարուրի երեխեքին հրապարակ: Բա այդ ընթացքում ձեր «փրկիչը» գոռաց, որ կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի՜ ունենալու: Բա սատկացնեիք սրան, շուռ գայիք, Հանրապետականի կողքին կանգնեիք, բա չմիանայիք այդ սպառնալիքներին ու շանտաժներին ապագա կապիտուլյանտի հետ, բա ձեր երեխաներին ուղարկեիք դպրոց, ոչ թե` հրապարակ, որ կոլապս չստեղծեիք, հանրապետականին էլ փաստի առաջ չկանգնեցնեիք: Հիմա ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում:
Բոլորդ այսօր ձեզ դրել եք գժական քաղաքական վերլուծաբանների տեղ: Դե եթե նման տաղանդով եք օժտված, բա 2018-ին ո՞րտեղ էին ձեր քաղաքական գիտելիքները:
Մեզ այսօր նույնիսկ մեղադրում են անձնապաշտության մեջ)) կան մարդիկ, ովքեր ծանր են տանում, որ Նախագահի ծննդյան օրը ամբողջ ֆէյսբուքի լենտան լցված էր ջերմ խոսքերով, որ նույնիսկ այ-այ-այ, երգ է նվիրվել Սերժ Սարգսյանին)) Այսինքն, մարդիկ մտածում են, որ Նախագահը զանգել, հրամայել է բոլորին, որ պարտադիր պետք է գրառում անեն իր մասին այդ օրը)))) Մարդիկ չեն կարող հասկանալ, որ Սերժ Սարգսյանին այնքան շատ են սիրում ու հարգում, որ յուրաքանչյուրը ցանկություն հայտնեց անձամբ շնորհավորելու: Այսինքն, երբ ձեր ծննդյան օրն է ու ֆէյսբուքում 100 հոգի ձեզ շնորհավորում են` դա նորմալ է: Բայց եթե Սերժ Սարգսյանի ծնունդն է, պետք է բոլորը լռե՞ն)))) Սա ի՞նչ տրամաբանություն է: Ու էս խելքով դուք ուզում եք հեղափոխություն անե՞լ: Կամ ո՞ր օրվանից է մարդուն սիրել ու հարգելը, հավատալն ու վստահելը դարձել անձնապաշտություն:
Մի խոսքով, որ գրեմ`շատ երկար կստացվի: Ես միայն մեկ բան կավելացնեմ. վազն անցեք Սարգսյանից ու հանրապետականներից: Գնացեք, էշի ճակատը ոնց պաչել եք` այդպես էլ ձեր ընտրության տակից դուրս եկեք:
Կներեք, որ Հանրապետական կուսակցությունն` ամենասկզբունքային ու կայուն քաղաքական ուժն է: Աչք է ծակում, բայց մի ձև մերվեք այդ փաստի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով