Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր:

Եվ, ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են եւ սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաեւ, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տեւած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × 3 =