Ես պիտի արդար լինեմ՝ ՔՊ-ականները փորձել են Հայաստանի շահն առաջ տանել . «Հրապարակ »

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավորների գործուղումներին, որ նրանք բյուջեի հաշվին շրջագայում են աշխարհով մեկ ու զրո օգուտ տալիս պետությանը։ Օրինակ՝  Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հուլիսի 5-10-ը մեկնել էին Կիգալիա՝ Ռուանդայի Հանրապետություն, որ մասնակցեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Հուլիսի 1-7-ը ՔՊ-ականների մեկ այլ խումբ մեկնել էր Բիրմինգեմ (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ)՝  մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այդ թվում՝ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սարգիս Խանդանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս պատվիրակությունը, սակայն, միայն ՔՊ-ականներից չէր բաղկացած, նրանց մեջ է եղել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն էլ պետք է մեկներ, սակայն վերջին պահին փոշմանել է ու հրաժարվել։ Այսինքն, որոշ դեպքերում ընդդիմադիրներն էլ են դրանց մասնակցում։

Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարեւոր աշխատանք են տարել Բիրմինգեմում, եւ ոչ միայն ինքը։ Ապա ավելացրեց, որ պետք է տարբերակել քաղաքական տուրիզմը խորհրդարանական դիվանագիտությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Որտեղ կա խորհրդարանական դիվանագիտություն եւ մեր ազգային, պետական շահերի պաշտպանության դաշտ, մեր մասնակցությունը պարտադիր է, եւ ամեն ինչ պետք է անել՝ միջազգային հարթակներում բարձրացնել խնդիրներ։ Ես ոչ միայն Արցախի կարգավիճակի մասին եմ խոսել, խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործարկման մասին, գերիների վերադարձի մասին, ընդ որում՝ նաեւ խոսել եմ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի, քաղաքական բանտարկյալների մասին»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մեր դիտարկմանը, թե մենք քննադատում ենք ՔՊ-ականներին, որ բյուջեի հաշվին ֆռֆռում են, վոյաժների են մեկնում ու որեւէ օգուտ չեն տալիս պետությանը, հիմա նույնը կարելի է ընդդիմադիրների մասին ասել, Գալստյանն ասաց․ «Դա վոյաժ չէ։ Ֆռֆռալու օրակարգն այլ օրակարգ է, ես չգիտեմ՝ ինչերի են գնում, տուրիզմն ուրիշ բան է, բայց սրանք միջազգային, խորհրդարանական ձեւաչափեր են, նույն՝ Եվրանեսթը, ԵԱՀԿ-ն եւ ԵԽԽՎ-ն, եւ էնտեղ տուրիզմ չկա, դրանք խորը աշխատանքային ձեւաչափեր են, մենք էդ կառույցներին անդամակցել ենք եւ պարտավոր ենք էնտեղ մեր ազգային շահերն առաջ տանել։ Ֆռֆռալ ասելը ո՞րն է, եթե էնտեղ գնայի, ասենք, Բալիում շատրվանի բացման, կասեք՝ տուրիզմ է։ Բայց խորհրդարանական վեհաժողովի մասին է խոսքը»։

Հարցրինք՝ ՔՊ-ական իր գործընկերներն այնտեղ մեր ազգային, պետական շահերը ներկայացրե՞լ են, երկրի համար որեւէ օգտակար բան արե՞լ են, ինքն ու ՔՊ-ականները միասնակա՞ն են եղել երկրի շահերն առաջ մղելու հարցում։ «Ես, անշուշտ, չեմ կիսում իրենց այն մոտեցումը, որ Արցախի մասին խոսում են առանց ինքնորոշման իրավունքի շեշտման, ես իմ խոսքում կարեւորել եմ, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ հնարավոր տարբերակն ինքնորոշման իրավունքն է, որը կկանխի Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը»,- ասաց նա։ Իսկ ՔՊ-ական պատգամավորները հայանպաստ, Հայաստանի շահն առաջ մղող որեւէ ելույթով, հայտարարությամբ հանդես եկե՞լ են։

«Այո, այո։ Ես պիտի արդար լինեմ եւ անկեղծ ասեմ, ճիշտ է՝ մենք Հայաստանում արդեն վաղուց գիտենք՝ մեր դիսկուրսները, որ մենք ինքնորոշման իրավունքն ենք հետապնդում, իսկ նրանք ուրացել են ինքնորոշման իրավունքը, եւ մենք էդ տարբեր մոտեցումներով գնացել ենք։ Նրանք նույնիսկ առաջարկեցին, որպեսզի մի բանաձեւի մեջ ընդունեն մեկ առաջարկություն, որը վերաբերում էր հումանիտար խնդիրներին՝ գերիների վերադարձ, մշակութային ժառանգություն, տեղահանվածներ եւ այլն, նույնիսկ դա չանցավ, որովհետեւ պետք է լավ աշխատել, ճիշտ աշխատել, ճիշտ լոբբինգ անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Այսինքն՝ ՔՊ-ականները փորձե՞լ են Հայաստանի շահն առաջ տանել, Գալստյանն ասաց․ «Այո, փորձել են, եւ ես պիտի ասեմ, որ երբ վեհաժողովն ավարտվում էր, Աղաջանյան Էդուարդը նույնիսկ ասաց՝ ամոթ Եվրոպային, որ երկակի ստանդարտների մեջ է։ Ես էլ էի իմ խոսքում այդպես ասել։ Անկեղծ ասեմ, երբ որ ես խոսեցի, Էդիկն ասաց՝ շատ լավ ելույթ ունեցար, եւ երբ որ իրենց մաքուր հումանիստական առաջարկը չանցավ, ինքը ելույթ ունեցավ եւ ասաց՝ ամո՛թ, Եվրոպա, դուք ցույց տվեցիք ձեր երկակի ստանդարտների քաղաքականությունը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five + 10 =