Ծախսերի ետվերադարձ չի արվում. Փաշինյանը խաբել է. մաս 54․ «Ժողովուրդ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ Նոր Հայաստանի» մասին» հայտարարությունների շրջանակում խոսում էր «խելացի անասնագոմերից» ու ոգեւորում այս ոլորտով հետաքրքրված ֆերմերներին:

«Փոքր եւ միջին «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս»,- նշում էր նա:
Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ կառուցված 39-ից մի քանիսն էլ այս պահին չեն գործում:
Պետական աջակցությամբ անասնագոմ կառուցած ֆերմերները հակառակ պնդումն են անում: «Ազատություն» ռադիոկայանին, օրինակ, գործարարներից մեկը պատմել է, որ հաշվարկներ է արել ու եզրակացրել`«խելացի անասնագոմ» կառուցելու մասին պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա` շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու եւ մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։

«Ի՞նչ է ասում պետությունը. ասում է՝ «եթե դու գնաս սարքես կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, եւ պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», – ասել է գործարարը։
Ստացվում է՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար անհրաժեշտ գումարի 50 կամ 70 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու մասին վարչապետի հայտարարությունը եւս մեկ սուտ է, չիրականացած կամ թերակատարված ծրագիր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × 3 =