Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական.Էդուարդ Շարմազանով

Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  ՀՀԿ ԳՄ  անդամԷդուարդ Շարմազանովը:
Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։
Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։
Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։
Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։
Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է,այլ՝ պանթուրքիզմի։
Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։
Իրան-Հայաստան
ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։
Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։
Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։
Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝դեպի Ռուսաստան »թեզը լրիվ «վերջն» է։
Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով