Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար.Զաքարյան

 

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` փաստ է:
Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար: Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով